ARM ENG RUS
«ՀԵՆՐԻ ՌԱԴԻՈ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ-ին: Անմիջապես մեր գործունեության սկզբից մենք շեշտադրումը կատարել ենք բարձրորակ մասնագիտական սարքավորումների և այնպիսի առաջատար արտադրողների վրա, ինչպիսիք են Icom-ը և CODAN-ը: Ընկերության գործունեության ոլորտը հանդիսանում է.
  • Վաճառք, առաքում, նախագծում, տեղադրում, շահագործում, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում  և ցանկացած մակարդակի մասնագիտացված ռադիոկապի համակարգի սպասարկում, բազային և բաժանորդային սարքավորումներ, մասնագիտական և սիրողական ռադիոկայաններ: Թվային տեսագրման և տեսահսկման համակարգեր: Տեղեկատվության և հատուկ սարքավորումների ապահովման միջոցներ, կապուղիների արգելափակում և պաշտպանություն, կենսաչափական մուտքերի սահմանափակում, մինի ավտոմատացված հեռախոսակայաններ, ձայնաազդանշանային, հակաառեվանգման և հակահրդեհային անվտանգության համակարգեր: Բոլոր մատակարարվող ապրանքների համար առկա են համապատասխանության վկայագրեր:
«Հենրի Ռադիո» ՍՊԸ-ի կարևորագույն առանձնահատկություններից է այն, որ ունի երկարաժամկետ փոխհամագործակցություն իր պատվիրատուների հետ: Մեր հիմնական պատվիրատուներն են  ԱԻՆ-ը, ՆԳՆ-ն, ՊՆ-ն, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակը, Զվարթնոց օդանավակայանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Պետական Մաքսային Ծառայությունը, ՀԷՑ-ը, Առողջապահության նախարարությունը ինչպես նաև այլ պետական կառույցներ և առևտրային կազմակերպություններ: Տնօրեն - Հենրիկ Մարտիրոսյանը (լուսանկարում):